Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Բուժումը հնարավոր է մեզնից յուրաքանչյուրի և բոլորիս միասնական առողջության պարագայում

Բուժումը հնարավոր է մեզնից յուրաքանչյուրի և բոլորիս միասնական առողջության պարագայում
21.07.2023 | 10:01

Մեր հայրենիքը ծանր հիվանդ է, արնաքամ է լինում, բզկտվում է նրա նյութական տարածքը:

Ամեն հիվանդություն ինչ-որ բանի խախտումից է սկսվում` մարմնական, մտավոր կամ հոգևոր: Երբ այդ խախտումը երկար ժամանակ անուշադրության է մատնվում, առաջանում է համապատասխան հիվանդությունը։ Նույնը վերաբերում է հանրություններին ու ազգերին։ Իսկ բուժումը հնարավոր է մեզնից յուրաքանչյուրի և բոլորիս միասնական առողջության պարագայում։ Ուստի հարկավոր է կազմակերպել համազգային միասնական պաշտպանություն, վերականգնել մեր ազգային միասնությունը, ամրացնել մեր պետության ճիշտ սահմանները:

Ամենալավ բուժումը ապաշխարանքն է, ամենալավ ապաշխարանքը՝ նորից չմեղանչելը: Եվ այդ ամենը` Աստծո ներկայությունն զգալով ու ապաշխարելով:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 4597

Մեկնաբանություններ